LA Times Travel & Adventure Show

19.03.11-20.03.11. Լոս Անջելես, ԱՄՆ

Մարտի 19-20-ը Լոս Անջելեսում, ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Հայաստանն ու Արցախը ներկայացան միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ իբրև Հայաստանը ներկայացնող պատվիրակ հանդես եկավ ԱՐՄԱՆԵ տուրիստական կազմակերպությունը: LA Times թերթի հրատարակիչ և գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշեց, որ, հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ:

Սիրողական ըմբշամարտի միջազգային ասոցիացիայի մրցավարական սեմինար.

15.10.2009-20.10.2009, Երևան.

2009թվականի հոկտեմբերի 15-20 ընկած ժամանակահտավածում Երևան քաղաքում տեղի ունեցավ Սիրողական ըմբշամարտի միջազգային ասոցիացիայի (FILA) մրցավարական սեմինարը, որին մասնակցեցին 40 երկրների ներկայացուցիչներ, պաշտոնական անձինք` FILA-ի նախագահ Ռաֆայել Մարտինետտիի գլխավորությամբ:
Շնորհիվ սպասարկման աշխատակազմի, երկար տարիների աշխատանքային փորձի, կորպորատիվ միջոցառումների կազմակերպման գործում մասնագիտացվածության բարձր մակարդակի` ԱՐՄԱՆԵ տուրիստական կազմակերպությանը վստահվեց Երևան ժամանող հյուրերին տուրիստական ամբողջական ծառայությունների մատուցման պատասխանու և բարդ աշխատանքը.
– Մարզիկների, մարզիչների և հյուրերի դիմավորում, ճանապարհում
– Հյուրանոցային ամրագրումներ
– Տրանսպորտային ծառայունթյուններ
– Գիդ-թարգմանիչնեչի ծառայություններ
– Պրոդյուսերական և կազմակերպչական ծառայութնուններ
– և այլ ծառայություններ:











Ձյուդոյի Եվրոպայի Երիտասարդների Առաջնություն

09.09.2009- 15.09.2009 Երևան.

ԱՐՄԱՆԵ տուրիստական կազմակերպության աշխատակիցները սպորտային միջոցառումների կազմակերպման գործում մեծ փորձառություն ունենալով` 09.09.2009-ից 15.09.2009-ը ընկած ժամանակահատվածում Երևանում բարձր մակարդակով մասնակցեցին Ձյուդոյի Եվրոպայի Երիտասարդների առաջնության կազմակերպչական աշխատանքներին:
Միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվեցին առաջնությունից 6 ամիս առաջ, ընտրվեց աշխատանքային խումբ, խմբի ղեկավար և պատասխանատու, որոնք գործուղվեցին արտերկիր` մասնակցելու միջոցառումների կազմակերպման հատուկ դասընթացների:
Վերապատրաստման դասընթացներից վերադառնալուց անմիջապես հետո սկսվեցին միջոցառման ծրագրի մանրամասն մշակումը, որն իր մեջ ներառեց.
– Մարզիկների, մարզիչների և հյուրերի դիմավորում, ճանապարհում
– Հյուրանոցային ամրագրումներ
– Տրանսպորտային ծառայունթյուններ
– Գիդ-թարգմանիչնեչի ծառայություններ
– Պրոդյուսերական և կազմակերպչական ծառայութնուններ
– PR
– և այլ ծառայություններ
Առաջնության շրջանակներում սպասարկվեցին Եվրոպայի Ձյուդոյի Միության անդամները, սպորտային դատավորներ, 500-ից ավելի մարզիկներ և մարզիչներ եվրոպական 37 երկրներից:
Շնորհիվ սպասարկման աշխատակազմի, երկար տարիների աշխատանքային փորձի, կորպորատիվ միջոցառումների կազմակերպման գործում մասնագիտացված աշխատակիցների` առաջնությունն անցավ բարձր մակարդակով, որի մասին վկայում են Արմանե տուրիստական կազմակերպությանը տրված վկայականներն ու պարգևատրումները:
P.S. 2010 թվականի հունվարին Եվրոպայի Ձյուդոյի Միությունը ամփոփելով Եվրոպայի 2009 թվականի սպորտային միջոցառումների արդյունքները Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիային շնորհեցին Եվրոպայի առաջնությունների լավագույն կազմակերպչի տիտղոսը:











Երևանի Շեքսպիրյան Միջազգային Թատերական Փառատոն.

08.09.2008թ. Երևան.


ԱՐՄԱՆԵ տուրիստական կազմակերպությունը Բեմական Խաչմերուկներ մշակութային կենտրոնի և Հայաստանի Թատերական Գործիչների Միության հետ միասին հայ հանդիսատեսին նորովի ներկայացրին ԱՐՄՄՈՆՈ Շեքսպիրյան մոնոներկայացումների միջազգային թատերական չորրորդ փառատոնը, որը վերանվանվեց Երևանի Շեքսպիրյան Միջազգային Թատերական Փառատոն:
Երկար տարիներ համագործակցելով Արմանե տուրիստական կազմակերպության փորձառու աշխատակիցների հետ` Հայաստանի Թատերական Գործիչների Միությունը մեզ վստահեց փառատոնի պրոդյուսերական և կազմակերպչական աշխատանքները, PR, հյուրերին ավիատոմսեր տրամադրելը:
Փառատոնին մասնակցեցին դերասաններ Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Հորդանանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից:



Համաերևանյան Դպրոցական Ռալլի.

2008թ. Երևան.


ԱՐՄԱՆԵ տուրիստական կազմակերպությունը Էրեբունի-Երևան ամենամյա փառատոնի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո մայրաքաղաքի տարբեր համայնքների ութ դպրոցների դպրոցականների մասնակցությամբ իրականացրեց Համաերևանյան Դպրոցական Ռալլին, որի ընթցքում կազմակերպվեցին տարբեր ինտելեկտուալ և ժամանցային մրցույթներ, խաղեր: Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր: